Էլիտար հարսանիք․ մասնակցել են նաև Սերժ և Ռիտա Սարգսյանները․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը կայացել է արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր հարսանիքը: Փեսացուն դատախազության համակարգից է: Ծանոթացել են ասպիրանտուրայում ուսանելու տարիներին:

Հարսանիքը տեղի է ունեցել Prime Hall համալիրում, պսակադրության արարողությունը՝ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Մեր տեղեկություններով՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ չեն մասնակցել: Նվագել է Երվանդ Երզնկյանի նվագախումբը, երգել են այսօր ամենապահանջված երգիչներ Գարիկն ու Սոնան, Արամեն եւ Անդրանիկ Սարկավագը՝ «Գաթա» բենդով: Հարսանիքի հանդիսավարներն են եղել «Արմքոմեդիի» Սերգեյը եւ Woman`s Club-ի Տոման:

Անցած շաբաթ կայացել է նաեւ Լոռվա նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդու հարսանիքը։ Նրա հետ մի քանի տարի առաջ դժբախտ պատահար էր եղել՝ հրազենից վիրավորվել էր, բուժվելու ընթացքում երիտասարդը հիվանդանոցում ծանոթացել է բժիշկ-պրակտիկանտուհու հետ, սիրահարվել եւ ամուսնության առաջարկ արել։ Հարսանիքը կայացել է «Ֆլորենսում», մասնակցել են նաեւ Սերժ եւ Ռիտա Սարգսյանները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news