Հակոբ Արշակյանը Քաթարի Էմիրին և Ռուանդայի նախագահին խելացի դրամապանակներ է նվիրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Հայկական տաղավարում այսօր հյուրընկալեցի Նորին գերազանցություններ Քաթարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ֊Թանիին եւ Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Առիթ ունեցա ներկայացնել հայկական տաղավարը եւ բարձրաստիճան հյուրերին նվիրեցի հայկական արտադրության Volterman խելացի դրամապանակներ»,-նշել է նա: