Վլադիմիր Գասպարյանի հետ վերջին անգամ շփվել եմ մոտ մեկ տարի առաջ․ Սյունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ վերջին անգամ շփվել է մոտ մեկ տարի առաջ՝ հեռախոսով։ Այս մասին նա ասաց լրագրողներին՝ հավելելով, որ շփումը վերացել է առօրյա աշխատանքների, զբաղվածության պատճառով։

Իսկ թե ինչպես է վերաբերվում իրողությանը, որ նախկին ոստիկանապետին մեղադրում են չարաշահումների մեջ, Հունան Պողոսյանն ասաց․

«Բոլոր դեպքերով նախաքննություն է ընթանում, նախաքննության ավարտից հետո համապատասխան հայտարարություններ կարվեն։ Հիմա զերծ մնացեք վերջնական կարծիքներ արտահայտել», - ասաց նա։