Այդ պաշտոնին չեմ հավակնում․ Պապիկյանը՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ առաջիկայում կարող է ԱԱԾ տնօրեն նշանակվել։

Լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրեց, որ իր հետ նման քննարկում չի եղել, բացի այդ՝ ինքը նման պաշտոնի չի հավակնում։

«Աշխարհում ամեն ինչ հնարավոր է, բայց կրկնում եմ՝ այդ պաշտոնին չեմ հավակնում։ Տվյալ պահին այն տեղում եմ, որտեղ կարող եմ անել ավելին։ Իմ լիազորությունները փորձում եմ կատարել պատշաճ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության», - ասաց նախարարը։