Մաքսային ծառայության նախկին աշխատակիցն ուրախությամբ ընդունել է վարչապետի առաջարկը․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Նիկոլ

Մաքսային ծառայության նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը ուրախությամբ ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանքի վերադառնալու առաջարկը: 24News-ն այս մասին տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանից: Վերջինս նշեց, որ Հայկ Մարտիրոսյանը աշխատանքի է անցնելու որպես մաքսային տեսուչ, ինչը հավասարազոր է իր նախկին պաշտոնին։

«Վաղը փաստաթղթերը կներկայացնի Մաքսային ծառայությանը, որից հետո ընթացակարգի ավարտից հետո կգա աշխատանքի»,-ասաց Լուսինե Մկրտչյանը։ 

Հիշեցնենք, որ  ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը ավտոմաքսատուն կատարած այցելության ժամանակ նկատողություն էր արել Հայկ Մարտրոսյանին դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու համար, որից հետո հրահանգել էր աշխատանքից ազատել։ Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։ 

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել ու նշել, որ ՊԵԿ նախագահին հրահանգել է կրկին ծառայության ընդունել ՊԵԿ աշխատող Հայկ Մարտիրոսյանին։