Իբրահիմովիչը վերադառնում է Իսպանիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարճ տեսաուղերձում հայտնել է, որ վերադառնում է Իսպանիա։

Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։

Նրա ծառայություններով հետաքրքրվում են իտալական «Նապոլին», «Միլանն» ու «Ինտերը»։

Իսպանիայում Իբահիմովիչը 2009-2011-ին հանդես է եկել «Բարսելոնայում»։

ՄԼՍ-ի այս մրցաշրջանում Իբրահիմովիչը 31 խաղում խփել է նույնքան գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։