Միջնորդություն՝ Բաբայանին ազատելու մասին․ Ավետիք Իշխանյանն ու ԱՀ ՄԻՊ-ը երաշխավորում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Այս մասին տեղեկացնում են Արսեն Բաբայանի պաշտպանները։

«Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ 

Նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն ենք ներկայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին», - նշված է պաշտպանների տարածած հայտարարության մեջ։