Ինչո՞ւ ՍԴ դատավորը չի մասնակցում նիտերին․ Վահե Գրիգորյանը պատասխանել է Բաբաջանյանի նամակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արման

ՍԴ Դատավոր Վահե Գրիգորյանը պատասխանել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նամակին, որով պատգամավորը խնդրում էր մեկնաբանել՝ ինչու չի մասնակցում ՍԴ նիստերին։ Վահե Գրգիգորյանի նամակը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արման Բաբաջանյանը։  

Նամակում Վահե Գրիգորյանը նշել է, որ հետևում է քննարումներին և համամիտ է խնդրով մտահոգ այն անձանց հետ, թե պետական-հանրային միջոցները չպետք է վատնվեն անարդյունք, այդուհանդերձ, ՍԴ դատավորը վստահեցրել է, որ հրավիրվող նիստերին իր մասնակցության մերժումն ունի հիմնավոր պատճառներ, որոնք մտադիր է ներկայացնել դատարանում։

Վահե Գրիոգրյանն անդրադարձել է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մտադրությանը, համաձայն որի՝ նախատեսվում է ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու ընթացակարգ նախաձեռնել։ 

«Խորագույն հարգանքով եմ վերաբերվում թե՛ դրա նախաձեռնմանը, թե՛ ընթացքին՝ նկատի ունենալով նաև այն, որ գործ եմ ունենալու առնվազն վերջին 2 տասնամյակում ժողովրդի անառարկելիորեն ազատ կամարտահայտությամբ ձևավորված առաջին խորհրդարանի հետ»,-գրել է Վահե Գրիգորյանը։

1
1