«Շշի Մելո»-ի եղբորը կրկին կալանավորելու որոշում կայացվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբորը՝ Ռոբերտ Մանուկյանին, կրկին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկացանք գլխավոր դատախազությունից։ 

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ նախկին գրավ էր կիրառվել, ինչը Վերաքննիչ դատարանն անթույլատրելի է համարել։

Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով` ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալը: