Վարչապետի աշխատակազմն ուսումնասիրում է Արման Բաբաջանյանի դիմումը. Վլադիմիր Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

Վլադիմիր Կարապետյան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը ստացել է Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը։

Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր. «Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»:

Կարապետյանը նշեց, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դիմումն ուսումնասիրման փուլում է։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news