Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Նա նշել է, որ գնում է նախագահական պալատ՝ հրաժարականի դիմումը ներկայացնելու նախագահ Միշել Աունին։

Այս մասին Սաադ Հարիրին հայտարարել է լիբանանյան  al-Mayadeen հեռուստաալիքի եթերում:

Նշենք, որ Լիբանանում արդեն 2 շաբաթ է` շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Ցուցարարները բողոքում են երկրում ստեղծված տնտեսական վիճակից և պահանջում վարչապետի հրաժարականը: