Աշոտ Ղուլյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

բակո

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 29-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը պարզաբանումներ է տվել հանձնաժողովում քննարկված՝ «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծի և կից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ:
«Հանրագրերի մասին» օրենքի նախագիծի (կից օրինագծերի փաթեթով) և «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովային նիստի քննարկումների արդյունքներն է ներկայացրել պետական-իրավական հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:

Նիստի օրակարգի նախագծում է կներառվի նաև պատգամավոր Հայկ Խանումյանի՝ Կառավարությանն ուղղված հարցապնդումը:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նիստի աշխատանքների հետ կապված ընթացակարգային որոշ հարցեր քննարկելուց հետո հայտարարել է, որ ԱԺ հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին: