Սյունիքի մարզի Վաղատին գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 29-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Վաղատին գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:48-ին:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 200 հակ անասնակեր: