3 տարվա արտոնություն. նոր ուղղություններով չվերթները կազատվեն օդի հարկից. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ինքնաթիռ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, ըստ որի՝ այն ավիաընկերությունները, որոնք կգործարկեն նոր ուղղություններ, կազատվեն ելքի տուրքից, այսպես կոչված՝ «օդի հարկից»:

Այս արտոնությունը տրամադրվում է ինչպես մեր շուկա նոր մուտք գործող ավիափոխադրողներին, այնպես էլ մինչև այժմ գործողներին: Արտոնությունը տրամադրվելու է 3 տարով, բայց կարող է երկարացվել ևս մեկ տարով:

Սա նշանակում է, որ այն ուղղությունները, որոնք մինչև այժմ գործում են, չեն ազատվելու ելքի տուրքից, և «օդի հարկից» հրաժարումը խիստ մասնավոր է ու ժամանակավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news