Չավուշօղլուն կապ է տեսնում ցեղասպանության բանաձևի ճանաչման և սիրիական պատերազմի միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Չավուշօղլու

Անկարան դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ կապ տեսնելով դրա և Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերի կողմից անցկացված «Խաղաղության ակունք» օպերացիայի միջև։ Այդ մասին նա գրառում է արել թվիէերյան միկրոբլոգում։

«Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել են, դիմում են հնացած բանաձևերին։ Շրջանակները, որոնք հավատում ենք, թե այս կերպ կարող են վրեժխնդիր լինել, սխալվում են: Քաղաքական նպատակներով պատմությունն օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»,- գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ինչպես արդեն նշել ենք, որ ժամեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ձայների մեծամասնությամբ ընդունվեց հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ են քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

1