Մենք պատմություն կերտեցինք. Քարդաշյանը՝ հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Քիմ

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին հրապարակումներով:

Քիմ Քարդաշյանը «սթորի» բաժնում հրապարկել է նկար, որում գրված է․ «Այսօր մենք պատմություն կերտեցինք»:

Հաջորդ նկարով Քարդաշյանն իր  հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները:

1