Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում ներկա եմ գտնվել բանաձևի ճանաչմանը․ Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ԱՄՆ

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։

«Այսօր ներկա եմ գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձևի քննարկմանը և պատմական որոշման ընդունմանը:

Քվեարկության ավարտից հետո հնարավորություն ունեցա երախտագիտություն հայտնել բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին և Աննա Էշուին, ինչպես նաև շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։

Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»։

ԱՄՆ