Ոստիկանությունը հայտնաբերել է ԱԺ պատգամավորի ավտոմեքենան թալանողին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News  

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝  ստացված օպերատիվ տվայլաներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Էրիկ Եսայանը և 30-ամյա Հարություն Մուրադյանը:

Վերջիններս բերման են ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից՝ գողություն կատարելու կասկածանքով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Հ. Մուրադյանը ոստիկանությունում խոստովանել է, որ հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող Դեմիրճյան փողոցում ինքն է ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի կողային ապակին կոտրել և ավտոմեքենայի սրահից գողացել պատգամավորի պայուսակը:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հ. Մուրադյանն ու Է. Եսայանը բաց են թողնվել:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։ 
 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news