ՍԴ ամենամեծ ճգնաժամը նիստերին չմասնակցող ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանն է. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Վահե

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ նիստերին չմասնակցելու խնդրին։

«Ո՞վ է ասում, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա. այն դատավո՞րը, որն ընդհանրապես չի մասնակցում նիստերին։ Սահմանադրական դատարանի ամենամեծ ճգնաժամը ՍԴ այդ դատավորն է, այդ ինքնահռչակ նախագահը՝ Վահե Գրիգորյանը»,-ասել է Գևորգ Պետրոսյանը։

«Հավատացեք՝ այդ անձի դեմ ոչինչ չունեմ, ոչ մի անգամ չենք առնչվել, ատելություն չունեմ։ Իմ ատելությունը նրա կեցվածքն է։ Մարդը չի մասնակցում նիստերին, պետական բյուջեից ստանում է աշխատավարձ, խրախուսումներ։ Բայց եթե դատավորը չի մասնակցում դատարանի աշխատանքներին, ինչի՞ համար է խրախուսվում։ Եթե երկակի ստանդարտները մեր երկրում չեն վերանալու, ոչնչի չենք հասնելու։ Ոչ մի նիստի չմասնակցող դատավորը բարոյական իրավունք չունի քննադատել ՍԴ աշխատանքը», - ասել է Գևորգ Պետրոսյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news