Ադրբեջանի զինուժը խոշոր տրամաչափի զենքերից կրակ է բացել Տավուշի սահմանամերձ գյուղերի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

սահման

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հոկտեմբերի լույս 30-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել, հիմնականում մարտական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Գնդակոծել սկսել են գիշերվանից մինչև առավոտ։ Լուրջ հետևանքներ, տուժածներ չկան»,-ասել է ՊՆ խոսնակը։