Չունենք դատավոր, որը զենքի սպառնալիքով՝ առավել ևս պետական ծառայողին վնաս կպատճառի․Փոլադյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Մենք չունենք որևէ դատավոր, որը զենքի սպառնալիքով, առավել ևս պետական ծառայողին վնաս կպատճառի կամ կխոչընդոտի նրա ծառայողական պարտականությունների կատարմանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ անդրադառնալով օրեր առաջ «Առինջ մոլ»-ի մոտ տեղի ունեցած միջադեպին, երբ ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր մեկնելիս ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։

«Դեպքի մասին ծանոթացել ենք մամուլից: Ինքս անձամբ զրուցել եմ դատավորի հետ: Այս պահին չեմ բարձրաձայնի դատավորի մեր խոսակցությունը, որովհետև իմ ունեցած տեղեկություններով՝ հավաքվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ: Ընթացքը ցույց կտա, թե ինչ է եղել իրականում», - նշեց նա։