Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում փակվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News

Իսրայել

Ամբողջ աշխարհում ժամանակավորապես փակվել են Իսրայելի դեսպանատներն ու հյուպատոսությունները, Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարած գործադուլների պատճառով: Այս մասին գրել  է meduza.io-ն:

«Հաճախորդներին ծառայություններ չեն մատուցվելու: Դեսպանատան մուտքը փակ է»,- ասված է ՌԴ-ում Իսրայելի դեսպանատան հայտարարությունում: Թե երբ դեսպանատունը կվերսկսի աշխատանքները՝ հայտնի չէ:

Իսրայելի ԱԳՆ-ն, ՊՆ-ն և Հիստադրութ միությունը գործադուլ են հայտարարել՝ երկրի ֆինանսների նախարարության որոշմամբ պայմանավորված, ըստ որի պետք է փոխվի տարբեր երկրներում դիվանագետների և ռազմական կցորդների ծախսերը փոխհատուցելու կարգը: