ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը գոլի հեղինակ է դարձել «Վալյադոլիդի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում։ Կատալոնական ակումբը հաղթել է 5։1 հաշվով։
Լուիս Սուարեսը նախկինում «Վալյադոլիդին» գոլ չէր խփել Իսպանիայի առաջնություններում։
«Վալյադոլիդը» դարձել է Լուիս Սուարեսի 27-րդ մրցակիցը Լա Լիգայում եւ 27-րդ ակումբը, որին նա գոլ է խփել։