Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության․ ՔԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

«ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Որքանով տեղյակ եմ՝ ՀՀ-ում չէ, չի հրավիրվել, չէ», - ասաց նա:

Իսկ թե ինչ նորություն կա գործի վերաբերյալ՝ ԳՔԿ նախագահը պատասխանեց. 

«Այստեղ նորության խնդիր չկա, կան տվյալներ, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձանց, որոնց ավելի ուշ պետք է հատկացվեր կամ էլ պետք է հատկացվեր հանձնաժողովի քննարկման, այլ ոչ թե միանձնյա որոշման շրջանակներում», - ասաց նա:

Գրիգորյանը նաև նշեց, որ Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ:

Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վիգեն Սարգսյանին առնչվող գործն ուղարկվել է ՀՔԾ։