ԿԲ նախագահը Մինսկում կնախագահի Միջպետական բանկի խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մինսկ, որտեղ նախագահելու է Միջպետական բանկի խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը։

Հոկտեմբերի 31-ին նախատեսված է նաև ԵԱՏՄ անդամ-պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ անցկացվող արժութային քաղաքականության խորհրդի նիստ: Նոյեմբերի 1-ին ԿԲ նախագահը կմասնակցի Բելառուսի ազգային արժույթի ներդրման հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովին:

Այցի շրջանակում ԿԲ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենալու ԵԱՏՄ  գործընկերների հետ: