Իսրայելի քաղաքական գործիչները կոչ են արել երկրի իշխանությանը հետևել ԱՄՆ-ի օրինակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ԱՄՆ

«The Times of Israel»-ը գրում է, որ Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանությանը, հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինակին, ճանաչել հայերի ցեղասպանությունը:  

Աղբյուրը, անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հայտարարությանը, գրել է, որ այն բացառիկ էր ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ տարբեր ձևակերպումներով նախագծեր դրվել էին շրջանառության մեջ, բայց երբեք չէին ընդունվել:   

Ըստ հոդվածագրի՝ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատված ներխուժելուց և այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ վերցրած քրդերի վրա հարձակումից հետո:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունն ուղղված էր պատմական արդարությանն ու ճշմարտությանը: Թուրքիային չպետք է թույլ տալ՝ ահաբեկել աշխարհը՝ կորզելով ցեղասպանության ժխտում»,-ասել է «Կապույտ և սպիտակ» կուսակցական դաշինքի առաջնորդներից Յաիր Լապիդը, որը բազմիցս է խոսել Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ապա խոստացել շարունակել Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իր պայքարը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news