Սանասարյանն ինքը կարող էր ստուգել պաշտոնյաներին․ Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News 

աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ՊՎԾ լիազորությունները դադարեցված ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջարկում է դիմել իրավապահներին, եթե կարծում է, թե որևէ պետական պաշտոնյայի կողմից կոռուպցիոն գործարքներ են տեղի ունեցել։

«Այսօրվա Հայաստանում որևէ պաշտոնյա ինդուլգենցիա չունի օրենքի նկատմամբ, որևէ ոտնձգության տեսանկյունից»,- ասել է Աղաջանյանը։

Դիտարկմանը, թե  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր՝ Դավիթ Սանասարյանը մեկ տարի զբաղեցրել է այդ պաշտոնն ուսումնասիրություններ կարող էր իրականացնել, հիմա այդ ծառայությունը չի՞ կարող ուսումնասիրություններ անել, Աղաջանյանը պատասխանել է, թե կարող է, սակայն Աժ փոխնախագահի բարձրացրած խնդիրը մնում է ակտուալ։

«Խնդիրները բարձրաձայնում է պարոն Սանասարյանը, ենթադրվում է, որ լինելով պաշտոնյա՝ ինքը ևս կարող էր այդ խնդիրներին անդրադառնալ»։