Ալեքսիս Օհանյանն արձագանքել է ԱՄՆ բանաձևի ընդունման մասին Ադամ Շիֆի գրառմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News

Օհանյան

«Reddit» կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Գործարարն իր Twitter-ի միկրոբլոգում հրապարակել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարությունն այն մասին, որ 19 տարի պայքարել է, որպեսզի բանաձևի ընդունումն իրականություն դառնա։

Դրան կից Օհանյանը գրել է․ 

«Հարգանքներս»:

ալեքսիս

 

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Ես 19 պայքարել եմ, որ սա հնարավոր դառնա։ Տասնյակ հազարավոր ամերիկահայեր սրան սպասել են տասնամյակներ, մենք Ցեղասպանության ժխտման մասնակից չենք կարող լինել, մենք չենք լռի, երբեք չենք մոռանա»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադամ Շիֆը:

Ալեքսիս