ՀՀ ԶՈւ զինծառայողները զորավարժության են մասնակցել Տաջիկստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Հոկտեմբերի 28-ին կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն Տաջիկստանի Հանրապետությունում անցկացված «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ խաղաղապահ զորավարժության եզրափակիչ փուլը:

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ զորավարժությանն ընդգրկված ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված ուսումնամարտական խնդիրները և արժանացել հրամանատարության խրախուսանքին ու բարձր գնահատանքին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news