Փոքր Վեդի գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան–Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ-ին բախվել են «Mazda 8» (վարորդ՝ Նորայր Ս., ծնված 1989 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Արթուր Կ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս պահեստային անվադողը տեղից դուրս է եկել և վնասել մայթեզրին կայանած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտաշ Ա.):

Փրկարարները «Mazda 8» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Նորայր Ս.-ին, ով հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: