Չիլիի նախագահը չեղարկել է ՄԱԿ-ի համաժողովը՝ երկրում տիրող անհանգիստ իրավիճակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան որոշում է կայացրել չեղարկել ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների թեմայով համաժողովի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի կազմակերպումը։

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, չիլիացի առաջնորդը հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին տիրող անհանգիստ իրավիճակով։ Նրա խոսքով՝ որոշումը ցավալի է, սակայն իր կառավարության համար «առաջնահերթ խնդիրը հասարակական կարգուկանոնի վերականգնումն է»։

ՄԱԿ-ի համաժողովը նախատեսվում էր իրականացնել դեկտեմբերին, իսկ  Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը՝ նոյեմբերին մայրաքաղաք Սանտյագոյում։

Հիշեցնենք, որ երկրում տիրող ցույցերի պատճառով, որոնք Սանտյագոյում սկսվել են հոկտեմբերի 14-ին, 20 մարդ է զոհվել։ Բողոքի պատճառ է դարձել մետրոյի տոմսի արժեքի բարձրացումը 30 պեսոյով։