Եթե Վազգեն Սարգսյանի ընկերները «Հոկտեմբերի 27-ը» չեն բացահայտել, հիմա ո՞վ պետք է անի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

«Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ոչ միանշանակ է հա՛մ նալին, հա՛մ մեխին սկզբունքով»,- անդրադառնալով Ջանի Բուքիքիոյի՝ ՍԴ-ի շուրջ զարգացումների մասին դիտարկմանը՝  24TV-ի եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը խոսել է նաև «Հոկտեմբերի 27»-ի գործի հնարավոր վերաբացումից՝ նշելով, որ դրա համար եթե կա ի հայտ եկած նոր հանգամանք, ապա կարելի է բացել, և միևնույն ժամանակ հավելել, որ եթե Վազգեն Սարգսյանի ընկերները, «ժամանակին ունենալով բավականին ծանրակշիռ լծակներ, գործը չեն բացահայտել, հիմա ո՞վ պետք է բացահայտի»:

Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած քաղաքականության մասին խոսելիս ԼՀԿ ղեկավարը հիշատակել է այն երեք գլխավոր խնդիրները, որոնցից, ըստ բանախոսի, պետք է կառավարության ղեկավարն օր առաջ ձերբազատվի:

Մանրամասները՝ տեսանյութում: