Կանգնած ենք շինարարական բումի նախաշեմին․ Հակոբ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

.

«Նայելով Երևանում վերջին ամիսներին շինթույլտվությունների տրամադրման դինամիկային ու միտումներին՝ կարող ենք վստահաբար ասել, որ կանգնած ենք շինարարական բումի նախաշեմին», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Կից տեղադրված հաղորդագրության մեջ նշվում են Երևանում վերջին 3 տարում տրված շինթույլտվությունների և այլ ակտերի քանակները։ Մասնավորապես․

2019թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրվել է՝

  • 169 նախագծման թույլտվություն, 258 շինարարության թույլտվություն, 49 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)

2019թ. III եռամսյակում տրամադրվել է․

  • 544 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք),
  • 789 շինարարության թույլտվություն,
  • 145 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)։