Շախմատի կանանց թիմը հաղթել է Լատվիային. Եվրոպայի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ է տոնել Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  վրացական Բաթում քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում կանանց թիմը մրցեց Լատվիայի ընտրանու հետ և հաղթեց 1,5-2,5 հաշվով: Հավաքականի կազմում պարտություն կրեց Սիրանուշ Ղուկասյանը, իր պարտիան ոչ-ոքի ավարտեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակներ տոնեցին:

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: