Կեցցե՛ն հայերը․ նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

.

«Вести FM» ռադիոալիքի «Полный контакт с Владимиром Соловьевым» ծրագրի հերթական թեման ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն է եղել։

Վլադիմիր Սոլովյովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անվանել է կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել: Այս մասնին հաղորդում է Rusarminfo-ն:

«Թուրքիայի արտաքին քաղաքականության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենազգայուն հարցն է»:

Անդրադառնալով հայերին Սոլովյովը նշել է․

«Կեցցեն հայերը։ Նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը: Թույլ չեն տալիս մոռանալ…»: