Opel-ը մխրճվել է խոտի հակեր տեղափոխող տրակտորի մեջ. 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 34 ՍN 028 համարանիշի ավտոմեքենան և խոտի հակով բարձված տրակտորը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով տրակտորիստը, Opel-ի վարորդն ու Opel-ի 2 ուղևորները, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վարորդներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Արմավիրի հիվանդանոցի բժիշկները, իսկ 2-ին՝ քաղաքացիները։

Վիրավորներին, մինչ բժիշկների ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի հրշեջ-փրկարար, որը եղել է հանգստի մեջ։ Աղբյուրը հայտնում է, որ Opel-ը մխրճվել է տրակտորի կցորդիչի մեջ, ինչի հետևանքով էլ տրակտորը կողաշրջվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս