Ռամոսը 16 մրցաշրջանում Լա լիգայում անընդմեջ գոլերի հեղինակ դարձած երկրորդ ֆուտբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News 

Ռամոս

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Սերխիո Ռամոսը Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Լեգանեսի» հետ խաղում գոլի հեղինակ է դարձել։ Հանդիպմանը՝ արքայական ակումբը 5։0 հաշվով հաղթանակ է տարել։

Ռամոսը Լեոնել Մեսսիից հետո երկրորդ ֆուտբոլիստն է Իսպանիայի առաջնությունում, որը 16 մրցաշրջանում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։

33-ամյա պաշտպանը մադրիդյան թիմի հետ մասնակցել է 468 հանդիպման, 62 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ է։ «Ռեալի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2021 թ․։