Սա դարձավ գործընթացի կուլմինացիան. Փաշինյանը՝ Ներկայացուցիչների պալատի որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Նիկոլ

«Նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչները պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Սա շատ կարեւոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում եւ անշուշտ նոր թափ կհարղորդի այդ գործընթացին»,-այդ մասին հոկտեմբերի 31-ի՝  կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ այս կապակցությամբ իմ գնահատանքի խոսքերն ասել Սփյուռքում և տվյալ դեպքում ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ աշխատել են Ցեղասպանության ճանաչմանը հասնելու  համար ԱՄՆ-ում և տարբեր երկրներում:

Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, որովհետև ԱՄՆ գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակում ճանաչել էին Ցեղասպանությունը: Սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը, կուլմինացիան»,-ասել է վարչապետը, ապա շնորհակալություն հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի անդամներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևին: