Տրդատ Սարգսյանը փոխարինող ունի․ Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

վայոց

Կառավարության՝ հոկտեմբերի 31-ի նիստի ժամանակ Արարատ Գրիգորյանին նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Որոշումը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 7-ին։ Նախկին մարզպետը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորի շենքերից մեկի բակում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» էր տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության՝ միջադեպին ներկա էին եղել նաև Վայոց ձորի մարզպետն ու նրա օգնականը: Դեպքից օրեր անց օգնականը կալանավորվել էր, ավելի ուշ` ձերբակալվել: