Պահանջվող գումարը փոքր-ինչ շատ չէ․ Հայրապետյանը՝ Սինանյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

Կոլաժ

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվել է, թե  ո՞ր երկրներ են նախատեսում այցելել Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակից, և պահանջվող գումարը փոքր-ինչ շատ չէ:

2020 թ․ գործուղումների համար Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը ներկայացվել է 80 հայտ՝ 125 մլն դրամ արժողությամբ:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով Հայրապետյանի հարցին, ասել որ, գործուղումները պատճառաբանված են, իսկ գործուղումների քանակը շատ չէ։

«Մի շարք ծրագրեր կան, բայց դժվար է ասել՝ չնախատեսված ինչ այցեր կլինեն: Պարզվում է, օրինակ, որ հայահոծ համայնքում 100-ամյակ է ու պետք է պետական ներայացուցչություն լինի: Ուր չենք այցելելու, երևի ավելի հեշտ կլինի ասել: Չենք այցելելու Անտարկտիդա, երևի Կենտրոնական Աֆրիկայի տարածքների մեծամասնությունը, Հարավային Աֆրիկա էլ, բացի դրանից էլ համարյա ամեն տեղ: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, մեր Սփյուռքը սփռված է աշխարհով մեկ: Դժվար է ասել, թե այդ 80-ը որտեղ են լինելու: Փորձում ենք պարզապես բավական բյուջե ունենալ, որ տարվա կեսին չգնանք գումար խնդրենք պետությունից», - ասել է Սինանյանը։

Նա հավելել է, որ լինում են դեպքեր, երբ հրավիրող կողմը անձամբ է հոգում ծախսերը, ինչը խնայողություններ անելու հնարավորություն է տալիս։