Թրամփի՝ Ռուսաստանի հարցերով խորհրդականը թողնում Է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

Մորիսոն

Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ խորհրդական Թիմ Մորիսոնը պատրաստվում է թողնել պաշտոնը:

Նրան հավանաբար կփոխարինի Էնդրյու Փիքը, որն Իրաքի և Իրանի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնն Է զբաղեցնում մերձավորարևելյան գործերի բյուրոյում: Մորիսոնը հոկտեմբերի 31-ի առավոտյան պետք Է ցուցմունքներ տա Ներկայացուցիչների պալատի կոմիտեներին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում:

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ուիլյամ Թեյլորի տված ցուցմունքների համաձայն՝ Մորիսոնն այն մարդկանցից Է, որոնք ազգային անվտանգության խորհրդի իրավաբաններին մտահոգություն են  հայտնել  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Թրամփի հեռախոսազանգից հետո։