Արթուր Ջավադյանի նախագահությամբ Մինսկում կայացել է Միջպետական բանկի խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 31-ին կայացել է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ ԿԲ նախագահ, Միջպետբանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը։

Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ընթացքում ներկայացվել է բանկի առաջին կիսամյակի հաշվետվությունը: Քննարկում է եղել նաև բանկի ներդրումային քաղաքականության և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։