Քաղաքապետարանի շենքից ծուխ է բարձրացել ճաշարանի աշխատակիցների յուղ վառելու հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Սոցիալական կայքերում տեսանյութեր են հայտնվել, որ Երևանի քաղաքապետարանի շենքից թանձր ծուխ է բարձրանում։

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ լուրջ հրդեհ չի եղել շենքում, իսկ ծուխը տարածվել է քաղաքապետարանի ճաշարանի տարածքից։

«Ահազանգով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ և պարզել են, որ միջադեպը որևէ լուրջ հետևանք չի ունեցել, ճաշարանի աշխատակիցներն ուղղակի ջեռոցի վրա յուղ էին այրել», - նշեց Էդմոն Զարգարյանը։