Գեղարքունիքում խոշոր ավտովթարից 4 տուժածների մեջ է քանդակագործ Լևոն Իգիթյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 68-ամյա Արտավազդ Յախշիբեկյանի վարած Mercedes G63 մակնիշի 888 GG 86 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Վալենտին Խաչատրյանի վարած Mercedes Տ500 մակնիշի E 536 HK 196 RUS համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով Վ. Խաչատրյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Կարեն Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Խաչատրյանը, վարորդներից Ա. Յախշիբեկյանը, նրա ուղևոր, Երևաի բնակիչ, 80-ամյա Լևոն Իգիթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Յախշիբեկյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրեն, իսկ մյուս վիրավորը՝ հանրությանն հայտնի, Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ, քանդակագործ Լևոն Իգիթյանն է: