Սամվել Բաբայանը չի կարողանա առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

«Ազգային ժողովը 24 դեմ, 4 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Իմ դիրքորոշման տեսագրությունն ավելի ուշ կտեղադրեմ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

Նախագծով նախատեսվում էր նախագահի թեկնածու առաջադրվելիս պարտադիր չհամարել վերջին տասը տարում Արցախում բնակվելու հանգամանքը: Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես էր եկել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա ցանկանում է առաջադրվել գարնանը սպասվող նախագահական ընտրություններում, սակայն գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս: