ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
«Haberler.com»-ը գրում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող «Միջազգային խաղաղ միջնորդությունն աշխարհում. արդյունքների ամփոփում և ապագայի վերլուծություն» խորագրով միջնորդական համաժողովում և անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
Համաժողովի ավարտին, ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան, Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան իր ողջուժերը կներդնի Ղարաբաղյան հարցի լուծման համար։
Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով։
Հիշեցնենք, որ հոկտմեբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ձայների մեծամասնությամբ ընդունվել էր հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ են քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։