Forbes-ը թարմացրել է ամենաբարձր վարձատրվող մահացած աստղերի ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

Աստղեր

Forbes ամսագիրը հրապարակել է հայտնի մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը, որոնք մահից հետո մեծ գումարներ են ստանում։ Газета-ի հաղորդմամբ՝ ցանկում երկու նոր մարդ է հայտնվել։ Վարկանիշային ցանկում ընդհանուր առմամբ կա 13 հայտնի մարդու անուն։

Հայտնի է դարձել, որ այս տարի ևս ցանկը  գլխավորում է Մայքլ Ջեքսոնը՝ 60 միլիոն դոլար եկամուտով:

Առաջին անգամ վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակում ընդգրկվել է նաև Ուիթնի Հյուսթոնը՝ 12-րդ հորիզոնականում: Անցյալ տարի երգչուհու եկամուտը կազմել է 9,5 միլիոն դոլար:

Նշվում է, որ 13 մահացած հայտնիների եկամուտը չի փոփոխվել: Այն գրեթե նույնն են, ինչ մեկ տարի առաջ: