«Սպայկայի» բեռը սահմանին ռիսկային են համարել․ նմուշն ուղարկվել է լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

Սպայկա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացվել է «Սպայկա» ընկերության` պանրով բեռնված մեքենան Լարսի մաքսային անցակետում պահելու վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Նախարարության կողմից կապ է հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ, որոնք տեղեկացրել են, որ մեքենային ժամանակավոր բաց չթողնման պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը` «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելության տեսանկյունից:
Ըստ վերջիններիս տեղեկատվության` նմուշն ուղարկվել է համապատասխան լաբորատորիա` բեռի ծագումնաբանությունը որոշելու նպատակով: Լաբորատորիայի եզրակացությունը ստանալուց հետո կընդունվի համապատասխան որոշում տվյալ բեռի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ»,- գրել է Օհանյանը: