Սեյրան Օհանյանը վերադարձել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Սեյրան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Գերմանիայում բուժզննում անցնելուց հետո վերադարձել է Հայաստան։ 24News-ն այս մասին տեղեկացավ նրա փաստաբան Իննեսսա Պետրոսյանից։ Վերջինս տեղեկացրեց, որ Սեյրան Օհանյանը վերադարձել է հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը և ներկա կլինի մարտի 1-ի գործով դատական հաջորդ նիստին։ 

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով իրեն թույլատրել բուժման նպատակով լքել Հայաստանը, ինչը բավարարվել էր։

Նշնեք նաև, որ Սեյրան Պհանյանը մարտի 1-ի գործով մեղադրյալ է։