Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

բակո

Ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Մալաթիայի բաժնի գործընկերների հետ համատեղ, հոկտեմբերի 30-ին, ժամը 12.30-ին, Կուրղինյան փողոցից բերման են ենթարկել 35-ամյա տղամարդու, որը հոկտեմբերի 29-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի՝ ծեծի մեղադրանքով:
Տղամարդը ներկայացվել է Էրեբունու բաժին:

***
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 30-ին, ժամը 11.00-ին, Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին բերման է ենթարկվել Սերբիայի Հանրապետության 42-ամյա մի քաղաքացի, որը 2012 թ. մարտի 7-ից միջազգային հետախուզման մեջ էր Սերբիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 346 և 246 հոդվածների՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին։

***
Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 30-ին, ժամը 12.45-ին, հայտնաբերվել և բերման է ենթարկվել 36-ամյա մի տղամարդ, որը հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խարդախության մեղադրանքով:
Հետախուզվողը ներկայացվել է նախաքննական մարմնին:

***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.05-ին, ՀՀ ԱԱԾ Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի 42-ամյա քաղաքացի, որը 2019 թ. հուլիսի 8-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 4-րդ մասի՝ գողության մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: